«Օսկար-2018» արարողության որոշ հյուրեր կմասնակցեն ակցիայի, որի նպատակն է ուշադրություն հրավիրել ԱՄՆ-ում հրազենի ազատ կրման վրա:

Ակցիայի շրջանակներում աստղերը կկրեն հատուկ կրծքանշաններ՝ նարնջագույն երանգով ամերիկյան դրոշ: Այդպիսի նշան կարելի է գնել Everytown կազմակերպության խանութում: Գինը 15 դոլար է՝ 3 հատի համար:

Հիշեցնենք, որ այսպիսի ակցիա է անցկացվել նաև «Ոսկե գլոբուս» մրցանակի հանձնման ժամանակ: Այդ ժամանակ որոշ դերասաններ եկել էին Time’s Up կազմակերպության կրծքանշաններով: Այն մատնանշում էր սեքսուալ ոտնձգություններին և սեռական անհավասարությանն առնչվող խնդիրը:

Հիշեցնենք. «Օսկար»-ի արարողությունը կկայանա մարտի 5-ի գիշերը: Սկիզբը՝ ժամը 2:30-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել