Ինչպես արևմտյան երկրներում է, ընդդիմությունը պետք է ունենա իր ստվերային կառավարությունը, վարչապետը, որոնք պատասխանատու կլինեն կառավարության որոշումների, մշակվող քաղաքականությունների քննադատության և ուսումնասիրությունների համար: Սա խորհրդարանական վերահսկողության լավ գործիք կարող է դառնալ, և Հայաստանի քաղաքական կյանքում այլընտրանքային թիմ և այլընտրանքային օրակարգ ձևավորելու հրաշալի գործիք է:
Կարծում եմ, որ ընդդիմությունը վաղ թե ուշ գալու է այս ձևաչափին: Ես մի փոքր հուշում անեմ, որ շատ ճիշտ ձևաչափ կլինի, սա կնպաստի իրենց երկարատև գործունեությանը: Հասարակության համար տեսանելի կլինի, որ ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն բերեցին Հարկային օրենսգրքի այս փաթեթը, իսկ ի՞նչ է առաջարկում ստվերային կառավարությունը: Մենք պետք է Հայաստանի դիսկուրսը փոխենք:
Ստվերային կառավարության միջոցով հնարավոր է ստեղծել բովանդակային և կադրային այլընտրանք: Սա խորհրդարանական կառավարման համակարգում անուրանալի ավանդ կլինի ընդդիմության կողմից։