«Թուրքիան իրականացրեց «Ձիթենու ճյուղ» օպերացիան քրդերի դեմ, բավականին լավ դիմադրություն ցուցադրեցին քրդերը, չնայած բավականին փոքր ռեսուրսներին: ԱՄՆ-ը մեծ թափով աջակցում է Քրդստանի ձևավորման գաղափարին, թուրք-ամերիկյան հարաբերությունները բավականին վատ վիճակում են, չնայած սրան՝ ԱՄՆ-ը շարունա­կում է ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ, որը հանգեցնելու է ներքին և արտա­քին ճնշումների, որոշ փորձագետների կարծիքով նաև իշխանափոխության Թուրքիայում, քանի որ ներկայումս Էրդողանը կարողանում է և հաջող ռազմական գործողություն­ներ իրականացնել, և հաջող ներքին հռետորաբանություն կիրառել՝ բարձրացնելով Թուրքիայում ազգայնականության մակարդակը և տրամադրությունները, բայց բավա­րար է մի սխալ հաշվարկ և արդյունք Աֆրինում, ներքին խժդժություններն անխուսափե­լի կլինեն: Հենց այս հաշվարկներից ելնելով և հետագայում հայ-թուրքական կարգավոր­ման հեռանկարը գիտակցելով՝ Ալիևը որոշեց տեղափոխել ընտրությունների օրը, քանի որ վստահ չէր, թե ինչ տեղի կունենա Թուրքիայի, հետևաբար նաև Ադրբեջանի հետ ամիսներ անց»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ռուս քաղաքա­կան վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը, անդրադառնալով Թուրքիայի վարչապետի հայտարարությանը, թե ԼՂ հակամարտությունը պետք է շուտափույթ կարգավորվի, և հարցին, թե ինչի՞ է պատրաստ Թուրքիան, եթե հայ-ադրբեջանական հակամարտությու­նը սրվի:

Տարասովի կարծիքով՝ ինչպես էլ զարգանան իրադարձությունները Մերձավոր Արևելքում, Միացյալ Նահանգները շարունակելու է ճնշումը Թուրքիայի իշխանություննե­րի նկատմամբ քրդական հարցով, Թուրքիայում ներքին փոփոխությունների դեպքում պարտադրելու է նաև անցնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գոր­ծընթացին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել