Armtimes.com-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է ուղարկել Արմեն Սարգսյանին՝ շնորհավորելով նրան ՀՀ 4-րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ, այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

ՌԴ նախագահը համոզմունք է հայտնել, որ Արմեն Սարգսյանին գործունեությունը այդ բարձր պաշտոնում, կնպաստի ռուս-հայկական հարաբերությունների հետագա բարգավաճմանն ու եվրասիական ինտեգրման խորացմանը ՝ ի նպաստ երկու երկրների եղբայրական ժողովուրդների շահերի։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ազգային ժողովում Արմեն Սարգսյանը 90 կողմ, 10 դեմ ձայնով ընտրվեց ՀՀ չորրորդ նախագահ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել