Հնդկաստանի Մադհյա-Պրադեշ նահանգի 11-ամյա բնակչուհուն դաժանաբար սպանել են այն բանից հետո, երբ հանցագործին չի հաջողվել բռնաբարել նրան։ Ոստիկանները պարզել են, որ աղջիկը կարողացել է դիմադրել սեքսուալ հարձակմանը, ինչով հարուցել է պեդոֆիլի ցասումը. նա խեղդել և մորթել է աղջկան, ինչպես նաև հանել է նրա աչքերը։ Ընդ որում` հանցագործը ոչ թե դանակ է օգտագործել, այլ՝ ապակու բեկոր։

Տեղի բնակիչները նախքան ոստիկանության ժամանումը դաշտում հայտնաբերել են աղջկա մարմինը։

Սարսափելի վնասվածքները ծածկելու համար ոստիկանները աղջկա մարմինը փաթաթել են ծածկոցի մեջ և այդ տեսքով ուղարկել դատաբժշկական փորձաքննության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել