Tert.am-ը գրում է.

Արդյոք ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը նպատակահարմար կհամարի՞ հրապարակել իր քաղաքացիության վերաբերյալ փաստաթղթերը, թե ոչ, հարց է, որն  ուղղված է հենց նրան: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ավելի նպատակահարմար չէ՞ր լինի, եթե նախագահի թեկնածուն փաստաթղթերը հրապարակեր այս փուլում:  Հովհաննիսյանին բավարարել է՝ ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանի բերած հիմքերը:

«ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ներկայացրեց այն հիմքերը, որոնց համապատասխան՝ այդ իրավիճակը չպետք է դառնար քննարկման առարկա: Մասնավորապես՝ բրիտանական օրենքի այն դրույթները, որոնց համաձայն՝ ոչ բնիկ բրիտանացիների համար երկքաղաքացի լինելու դեպքում քաղաքացիությունը  դադարեցվում է դիմումի պահից: Ես համոզմունք ունեմ, որ եթե կա որևէ հարց, որի իրավասությունը գտնվում է ոչ թե իմ, ձեր որոշելիքի տիրույթում, այլ կոնկրետ անձի, ապա ճիշտ չէ, որ ես գնահատական հնչեցնեմ»,- շարունակեց Արփինե Հովհաննիսյանը:

Հանրապետական պատգամավորը նշեց, որ նորընտիր նախագահը  իրավասությունները կստանձնի ապրիլի 9-ին՝ ԱԺ հատուկ նիստում, և նույն օրը կդադարեն ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, իսկ կառավարությունը հրաժարական կտա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել