Tert.am Life-ը գրում է.

Tert.am Life–ն իր ընթերցողներին առաջինն է հայտնել, որ դերասան Նիկոլայ Եղիազարյանը հայր է դարձել։ Այսօր ներկայացնում ենք փոքրիկի առաջին լուսանկարը։

Երեկ Նիկոլայի կինը` Հելենը, և նորածին դուստրը դուրս են գրվել ծննդատնից։ Դերասանն ընկերների հետ գնացել է իր սիրելի աղջիկներին դիմավորելու և գեղեցիկ անակնկալ է մատուցել նրանց։ Ծննդատան դիմաց Նիկոլայն ու ընկերները նրանց սպասում էին փուչիկներով ու Ռուբինայի անվանատառերով։ Հելենին և Ռուբինային դիմավորողների թվում է եղել նաև դերասան Արսեն Լևոնյանը, որը բավականին մտերիմ է Նիկոլայի հետ։

 

«Շատ–շատ ուրախ եմ, որ առաջին երեխաս աղջիկ է, քանի որ միշտ ցանկացել եմ առաջինն աղջիկ ունենալ։ Ռուբինա անունը ես եմ ընտրել։ Ես շատ–շատ եմ սիրում այդ անունը։ Կարծում եմ` շատ յուրօրինակ անուն է։ Հելենն էլ շատ մեծ սիրով ընդունեց առաջարկս, ընտանիքիս անդամներն էլ։ Քանի որ հայրիկիս անունը Ռուբեն է, բոլորից շատ նա էր ուրախացել»,– նշել է դերասանը։

 

Նիկոլայը չի դադարում ասել, թե որքան երջանիկ է։ Նրա խոսքով` չի կարողանում նկարագրել զգացմունքները, սակայն երջանկությանը չափ չկա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել