«Ասում են, թե ԲՀԿ-ն այս օրերին անում է ամեն ինչ, որ կոալիցիայի մաս կազմի, և ԲՀԿ-ի հանդեպ դաշնակցական «նեպրիյազնը» հենց դրանով է պայմանավորված:
 
Ավելին, ասում են նաև, որ արդեն իսկ որոշակի պայմանավորվածություններ կան այդ առնչությամբ, ինչը ՀՀԿ-ական մեր աղբյուրները ժխտում են. «ԲՀԿ-ն պետք է մնա պառլամենտում՝ որպես կառուցողական ընդդիմություն, այլապես Սահմանադրությամբ ամրագրված պառլամենտական համամասնություն ամբողջովին կխախտվի»:
 
Ասել է` ԲՀԿ-ի կոալիցիա մտնելու դեպքում պետք է համաձայնագիր-հուշագիր կնքվի, այդ դեպքում էլ «Ելքը» դառնում է խորհրդարանի միակ ընդդիմությունը, ընդ որում` այստեղ ճգնաժամ է հասունանում նաև մանդատների մասով: Չնայած ասում են` «Ելք»-ում արդեն իսկ որոշել են, թե այդ դեպքում ով է լինելու ընդդիմադիր ԱԺ փոխխոսնակը Միքայել Մելքումյանի փոխարեն. ոչ թե վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, այլ նախագահի թեկնածու Արտակ Զեյնալյանը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել