43-ամյա Լիզան 15 տարի շարունակ կատվի մազ է ուտում և դա համարում է իրական համեղ սնունդ: 15 տարվա ընթացքում նա արդեն 3200 մազագունդ է կերել:

Նրան դա շատ է դուր գալիս: Նա իր կերակուրը հավաքում է բնակարանի հնարավոր բոլոր տեղերից, ուր կարող է հայտնված լինել կենդանու մազը: Բայց նրա համար ամենահամեղը հենց կատվի վրայից սանրած ու հանած մազերն են:

Նա սիրելի կենդանուն մայր կատվի լեզվով գուրգուրում է: Հոգեբանները կարծում են, որ նա ունի տրիխոտիլոմանիա, որ կապված է անձի հոգեկան խանգարման հետ:

Նման մարդիկ հակում ունեն մազերը պոկելու և ուտելու, ինչը կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների: Նա դիմել է և ստուգել աղիքների վիճակը, բայց տեղեկանալով, որ խնդիրներ չունի, հանգստացել է և շարունակել սովորությունը:

Բայց նրան կարելի է նաև հոգեբույժի հետ խորհրդակցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել