Armtimes.com-ը գրում է.

Արեւմտյան ԶԼՄ-ները շարունակում են արքայազն Հարրիի «իրական» հոր փնտրտուքները: National Enquirer պարբերականի լրագրողները վստահ են, որ արքայազնը ծնվել է բալկանյան գվարդիայի զինվորական Մարկ Դայերից:

Խոսակցություններն այն մասին, որ արքայազն Չարլզը Հարրիի իրական հայրը չէ, պտտվում են արդեն տարիներ շարունակ: Աշխարհի տարբեր ծայրերի տարատեսակ լրատվամիջոներ  տարիներ ի վեր փնտրում են ապացույցներ այն մասին, որ արքայադուստր Դիանան դավաճանել է ամուսնուն ու կրտսեր որդին՝ Հարրին մեկ այլ տղամարդուց է:Հարրիի ծնողները՝ արքայադուստր Դիանան ու արքայազն Չարլզը

Մի քանի անգամ հայտնվել են  «պոտենցիալ հայրիիկներ»-ի անուններ: Առաջինը՝ «գլխավոր կասկածյալ»-ը համարվում էր կարմրահեր զինվորական ու ձիավարության ուսուցիչ Ջեյմս Հյուիթը, որի հետ լեդի Դին ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել: Սակայն Հյուիթը կատեգորիկ հերքել է այս տեղեկությունը՝ նշելով, որ երբ ինքն ու Դիանան հանդիպել են, Հարրին արդեն մանկապարտեզ հաճախելիս է եղել:

Հիմա ուշադրության կենտրոնում մեկ այլ կարմարհեր է՝ բալկանյան գվարդիայի զինվորական Մարկ Դայերը: National Enquirer-ը նշում է, որ արքայական ընտանիքն արել է ամեն հնարավորը՝ ապացուցելու համար, որ Հարրիի հայրն իրականում չարլզն է, սակայն նրանք անգամ չնչին նմանություն չունեն, փոխարենը՝ Հարրին կրկնօրինակն է Դայերի: Այս մասին պարբերականին հայտնել է « հավաստի» աղբյուրը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը: Նույն աղբյուրի պնդմամբ, Հարրին ու Մարկը երբեմն գաղտնի հանդիպում են՝ 1995 թվականից սկսած: Նրանք այնքան մտերիմ են, որ Հարրին համարում է Մարկին իր երկրորդ հայրը, նա նաեւ հրավիրված է արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի սպասվող հարսանիքին:ենթադրյալ իրական հայրը՝ Մարկ Դայերն ու Հարրին

Միաժամանակ Gossip Cop խմբագրությունը՝ հղում անելով Բուքինգեմյան պալատի ներկայացուցչին, հերքել է այս տեղեկատվությունը՝ նշելով, որ կարմրահեր հարրին սեւահեր Չարլզի իսկական որդին չէ, այլ հակառակը՝ նրանք ունեն նմանվող դիմագծեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել