Իհարկե, ազգս հիմա քիչ-քիչ անցնում է մեր՝ գերմանամոլների կողմը, բայց ասեմ ձեզ, որ չնայած «Բավարիան», իհարկե, ավելի մեծ շանսեր ունի հաղթելու եզրափակիչում, բայց ես լինելու եմ «Դորթմոնդի» կողմից ու իմ վիրտուալ խաղադրույքը «Բորուսիայի» վրա է դրվում: Իրականում «Բավարիան»՝ եվրոպական, իսկ «Դորթմունդը» ավելի գերմանական թիմ է այսօր: «Բավարիան» իր գերմանա-իսպանալեզու կազմով ավելի նման է Կարլոս 5-ի կայսրությանը, իսկ «Բորուսիան» իր գերմանա-լեհական դիմագծով՝ Պրուսիային, որի լատինացված անունն էլ՝ Բորուսիա, կրում է: )

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել