«ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, պարզվում է, 2017թ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: Դա է վկա­յում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայաց­րած նրա հայտարարագիրը: Մասնավորապես՝ եկամուտների բաժնում հստակ նշ­ված է, որ Ռոստոմյանը ձեռնարկատիրական գործունեությունից ստացել է 5.34 մլն դրամ:
 
Մինչդեռ Հայաստանում Սահմանադրությամբ պատգամավորներին, նախարարներին, դատավորներին և այլ պաշտոնատար անձանց արգելվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Թե կոնկրետ ի՞նչ տեսակի գործունեու­թյան մասին է խոսքը, հայտարարագրում նշված չէ: Հայտարարագրից տեղեկա­նում ենք նաև, որ Ռոստոմյանն անցած տարի 18 մլն դրամով վաճառել է իր TOY­OTA LAND CRUISER 200 4.0 մակնիշի ավտոմեքենան: Նրա հայտարարագրից տե­ղեկանում ենք, որ նոր ավտոմեքենա նախարարը ձեռք չի բերել:
 
Ռոստոմյանի կուտակած դրամական միջոցները տարվա ընթացքում ավելացել են, այսպես՝ տարվա սկզբին առկա 4 մլն դրամը տարվա վերջում դարձել է 5.4 մլն դրամ, իսկ 12 հազար դոլարը՝ 24.5 հազար: Նախարարի տարեկան եկամուտները գերազանցել են 31 մլն դրամը, որից 6.8 մլն դրամն աշխատավարձ է, 5.34 մլն դրա­մը, ինչպես նշեցինք, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ, 18 մլն դրամը գույքի օտարումից ստացվածն է, 1.5 մլն դրամը՝ վարձակալությունից ստացված գումարը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել