Ելակը շատ մարդկանց սիրելի հատապտուղն է: Մարդիկ գնահատում են նրա անկրկնելի համը, բայց չգիտեն պտղի օգտակար կարողությունների մասին: Այն ոչ միայն ունի վիտամինների պարունակություն, այլև լավ տարբեերակ է կոսմետիկ միջոցների համար:

Վիտամին C-ի պարունակության շնորհիվ ելակը կարող է սպիտակեցնել ատամները: Այն ոչնչացնում է այն մանրէները, որոնց պատճառով ատամները դեղնում են:

Պարբերաբար օգտագործելուց հետո ինքներդ կնկատեք արդյունքը:

Սրտանոթային համակարգի խնդիրներ մեր ժամանակներում հաճախ են հանդիպում: Ելակն իջեցնում է նման խնդիրների հավանականությունը:

Մեր բջիջների ծերացման հետևանքով մենք ծերանում ենք: Ելակը դանդաղեցնում է այդ պրոցեսը:

Ձեր մաշկի խնդիրները միանգամից կլուծվեն, եթե ելակի պտուղներով դիմակ պատրաստեք և քսեք դեմքին:

Դեպրեսիան մարդու վիճակը վատացնում է։ Նման դեպքերում փորձեք ելակ ուտել: Նրա մեջ պարունակվող հակադեպրեսանտները միանգամից ուղղվում են դեպի ուղեղ:

Հղիության ժամանակ շատ օգտակար է ելակ ուտելը: Այն նպաստում է պտղի նորմալ աճին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել