Վերջին մեկ ամսվա ընթացքում խախտվել են այն պայմանավորվածությունները, որոնք Սիրիայում գործում էին դեռ նախորդ տարվա սկզբից, մասնավորապես՝ մայիսից դեէսկալացիոն գոտիների ձևավորման վերաբերյալ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև ձեռքբերված պայմանավորվածությունները։ Ինչպես նշված դերակատարները, այնպես էլ ԱՄՆ-ն փորձում են ավելի ամրապնդել իրենց դիրքերը Սիրիայի տարբեր հատվածներում, ընդլայնել վերահսկողության ներքո գտնվող շրջանների աշխարհագրությունը։ Թերևս այս հիմնական միտումներով է պայմանավորված տարբեր շրջաններում ռազմական ակտիվության աճը. ներկայումս մարտեր են ընթանում բոլոր ուղղություններով՝ կառավարական ուժեր-ընդդիմադիր խմբավորումներ, կառավարական ուժեր-ծայրահեղական խմբավորումներ, ընդդիմադիր խմբավորումներ-քրդական ուժեր և այլն։ Սիրիական թե՛ ռազմադաշտում, թե՛ դիվանագիտական հարթակում սրվել են հարաբերությունները կողմերի միջև։ Առաջացած խնդիրներն էլ հանգեցրել են նրան, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն այլևս չեն գործում։


Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել