Աշխարհում հոգեկան խնդիրներ ունեցողների քանակն անընդհատ ավելանում է: Իսկ եթե ավելի մանրամասն նայենք, մեզանից յուրաքանչյուրն ունի հոգեբանական որոշակի խնդիրներ:

Մարդկանցից շատերը հիվանդագին վախ ունեն մանրէներից: Հիգիենայի կանոնների խախտման մասին լուրերն անընդհատ հանգիստ չեն տալիս մարդկանց, որոնք սկսում են խուսափել դրանցից նույնիսկ տարրական կենցաղային հարցերում՝ վախենալով վարակներից և մահից: Ոմանց մոտ ձեռքերը լվանալու սովորությունը հասնում է մեծ հաճախականության ու սկսում վերածվել խախտման:

Վերջերս այնքան են տարածվել բոդիպոզիտիվի մասին խրախուսումներն ու քարոզը, որ մարդիկ սկսում են մոռանալ նիհարներին: Բայց այդ քարոզի մասին սուտն անմիջապես երևում է ամսագրերի ու ֆիլմերի ցուցադրություններում, յուրաքանչյուր դրական հերոս գեղեցիկ է և լիովին առանց ավելորդ քաշի: Եվ որքան էլ թմբլիկ մոդելները բացականչեն, աշխարհը կառավարվում է նիհարությամբ: Հաջողությունը նիհարության մեջ լինելու ընկալումն աղջիկներին ստիպում է հիվանդագին ընդունել սնունդը և շատերին հասցնում հոգեբանական ու անգամ հոգեկան խախտման:

Զարթուցիչ-աշխատանք-տուն-քուն: Ամենօրյա այս ընթացքն օրեցօր ավելի է արագանում այնքան, որ մարդիկ սկսում են չհասցնել: Եվ միևնույն ժամանակ անընդհատ հնչում են քունը կարգավորելու հրահանգները: Մարդը չի կարող հանգիստ քնել աշխատանքի մասին մտածելու ժամանակ: Մարդկանց ոչնչացնում է ներդաշնակության ու հանգստի պակասը:

Ուզենք, թե ոչ, մենք իմանում են աշխարհում հայտնված հիվանդությունների, սպանությունների, կողոպուտների մասին, որոնք մարդկանց տանջանքների են հասցնում:

Լրատվամիջոցները ստեղծում են այս շիլան և սկսում գումար աշխատել, իսկ ահա հասարակ մարդկանց մնում է վախենալ և խանգարվել այդ հողի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել