Tert.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության մի շարք ծառայողներ ազատվել են աշխատանքից: Tert.am-ի տեղեկություններով՝ մոտ երկու տասնյակ ծառայողներ են ազատվել իրենց զբաղեցրած պաշտոններից, այդ թվում ոմանք ուղարկվել են թոշակի:

Ազատումները տեղի են ունեցել ոստիկանության միջին օղակներում՝ հանրապետության ողջ մասշտաբով՝ Երևանում և ՀՀ մարզերում:

Ոստիկանության մոտ երկու տասնյակ  ծառայողներին ազատելու, ոմանց նաև թոշակի ուղարկելու մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել