Armtimes.com-ը գրում է.

Սպիտակի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի վրա գիշերը հաքերային հարձակում է տեղի ունեցել: Ադրբեջանցի հաքերները կոտրել են կայքը,  տեղադրել  իրենց դրոշն ու խոջալուի ջարդերի հետ կապված գրություն թողել: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, նշելով, որ հարձակումը գիշերն է եղել. «Մի քանի րոպե հետո խնդիրը մասնագետները վերացրել են»,-ասաց նա, վստահեցնելով, որ տվյալների արտահոսք տեղի չի ունեցել:

Սա սպիտակի քաղաքապետարանի կայքէջի վրա ադրբեջանցիների կողմից հաքերային հարձակում կատարելու արդեն երկրորդ դեպքն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել