Պաշտոնական Բաքուն շարունակում է մեծ ջանքեր գործադրել «Խոջալու շոու»-ն գովազդելու նպատակով։ Իլհամ բաբան ահռելի գումարներ է ծախսում այս կամ այն երկրներում ազերիական տեսակետն առաջ տանելու համար՝ գնելով համապատասխան երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչներին։
Բաքվում մեծ սկանդալ է հասունանում Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Ազեր Խուդիևի շուրջ, ով, այսպես կոչված, Խոջալուի ցեղասպանությունը գովազդելու համար հրավիրվել էր ուկրաինական Radio Hayat-ի «Հատուկ հյուր» հաղորդաշարին։ Սակայն, ինչպես պարզվում է, պարոն դեսպանը չի ժամանել և իր փոխարեն Radio Hayat է ուղարկել Կիևում Ադրբեջանի դեսպանատան առաջին քարտուղար Սուբխան Հուսեյնլիին։
Ալիևյան haqqin.az-ի տեղեկություններով՝ դիվանագետ Սուբխանը տարրականորեն խայտառակվել է՝ օգտագործելով շաբլոն արտահայտություններ և ասելով անիմաստ խոսքեր։ Այո՛, այդպես են Սուբխանի ելույթը բնութագրել ադրբեջանցիները։ Հավելեմ, որ Սուբխանն այդ ամենում մեղավոր չէ։ Մեղավորն Ալիևների վարչակարգն է, որ հայերից հետ չմնալու համար հնարել է Խոջալուի ցեղասպանությունը և պարտադրում է իր մանկլավիկներին առաջ տանել այդ թեզն՝ օգտագործելով շաբլոնային արտահայտություններ, քանի որ իրական դեպքերը նկարագրելու համար այդ շաբլոնային արտահայտություններն օգտագործելու կարիքը չկա։
Բաքվում նաև նեղված են այն հանգամանքից, որ ահռելի գումարներ են ծախսում Խոջալուի շինծու ցեղասպանությունը գովազդելու համար, իսկ որոշ ադրբեջանցիներ այդ ջանքերը ջուրն են լցնում։
Համոզված եմ, որ Ազեր Խուդիևն ուկրաինական ռադիոկայանի «Խոջալու-շոու»-ն անտեսելու համար կպատժվի։

Հ.Գ. Կիևում Ադրբեջանի դեսպանատան առաջին քարտուղար Սուբխան Հուսեյնլիի անտեղյակությունից շվարած են եղել նաև Radio Hayat-ի լրագրողները, ովքեր ավելի մեծ ջանքեր են գործադրել Խոջալուի շինծու ցեղասպանությունը գովազդելու համար, քան պաշտոնական Բաքվի ներկայացուցիչը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել