Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ փետրվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Կիևյան կամրջի տարածքում ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ մի կին բարձրացել է Կիևյան կամիջի վրա, անցել վտանգավոր եզրագիծը և քաղաքացիներին հայտնում է, որ հոգնել է կյանքից և ցանկանում է իրեն ցած նետել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները մոտ 30 րոպե բանակցություններ են վարել կնոջ հետ և կարողացել են նրան համոզել, որպեսզի նա այդ ծայրահեղ քայլին չդիմի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել