Նյու Յորքի Մետրոպոլիտենի բեմից «Տրուբադուր» օպերան հայտնվել է «Կինոպարկ»-ի ռեպերտուարում: Փետրվարի 24-ին կայացած ցուցադրությանը ներկա է եղել նաև BlogNews.am-ը: Ներկայացնում ենք երևանյան պրեմիերայի հետաքրքիր դրվագները:

«Տրուբադուրը» «Կինոպարկի»՝ օպերա, բալետ ներկայցումներ ցուցադրելու երկրորդ նախաձեռնությունն է: Ավելի վաղ կինոթատրոնում ցուցադրվել էր Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի «Շելկունչիկ» բալետը։ «Մենք ընտրել ենք Մետրոպոլիտենի «Տրուբադուր» օպերան, որովհետև այն նաև Դմիտրի Խվորոստովսկու օպերան է, ով 2017 թվականի մահացավ քաղցկեղից: Մենք որոշեցինք, որ նրա մասնակցությամբ օպերան ցուցադրելը հնարավորություն է վերհիշելու տաղանդավոր մարդուն»,- ասաց «Կինոպարկ»-ի կինովարձույթի մենեջեր Մարինա Ղամբարյանը:

IMG (8) copyIMG (9) copyՏեսաձայնագրությունը 2015 թվականի է: Այս ֆորմատով «Տրուբադուր»-ը հնարավոր է դիտել միայն «Կինոպարկ»-ում: Մարինա Ղամբարյանի խոսքով՝ ակնկալիքները մեծ են․ օպերա սիրող հանդիսատեսի պակաս հաստատ չեն զգա. «Նպատակ ունենք այսպիսի նախագծերով հանրայնացնելու բարձր արվեստն ու հանդիսատեսին բերելու կինոթատրոն նաև օպերա դիտելու համար: Աշխատում ենք միշտ հետաքրքիր ու նոր բան առաջարկել արվեստի սիրահարներին: Սա հիանալի հնարավորություն է հանդիսատեսի համար վերջին տարիների ներկայացումների տեսաձայնագրությունները դիտելու մեծ էկրանին ու բարձր որակով ու միգուցե սա պատճառ դառնա նաև, որ հաջորդ անգամ գնան ու հենց Նյու Յորքում դիտեն»:

IMG (5) copyIMG (4) copy

«Կինոպարկի» մենեջեր Մաշա Մանուկյանի խոսքով՝ սա բացառիկ ու յուրահատուկ նախագիծ է, որն իրականում շահույթ հետապնդելու նպատակ չունի: Նա ընդգծում է հատկապես սոցիալական կարևորությունը. «Ոչ բոլորին է հնարավորություն ընձեռնվում հայտնվել Մոսկվայում կամ Նյու Յորքում, կամ մեծ գումար ծախսել գնելու այդ ներկայացումների տոմսերը: Փաստորեն, հիմա մեզ մոտ՝ մեր քաղաքում, ամենահարմար պայմաններով մարդիկ շատ սիմվոլիկ գումարով կարող են գնել տոմսեր և դիտել այդ ներկայացումները: Մենք փորձում ենք օգնել մեր երիտասարդներին բարձրացնելու մշակույթի նկատմամբ վերաբերմունքը»:

Վերջին շրջանում «Կինոպարկ»-ում գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել. անտրակտների ժամանակ հանդիսատեսներին հյուրասիրում են գինով, ինչն էլ ավելի է գեղեցկացնում մթնոլորտը, օգնում շաբաթ երեկոներին լիցքաթափվել, լավ երաժշտություն լսել, շփվել ընկերների հետ, ու ի վերջո մուտք գործել արվեստի աշխարհ:

IMG (10) copyIMG (3) copy

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել