Վաշինգտոնն Իրաքյան Քրդստանի ռազմական միավորին՝ Փեշմերգային, 2018թ.-ին կփոխանցի 365 մլն ԱՄՆ դոլար, որը կուղղվի աշխատավարձերի պարտքի մարմանը:
Գումարն ամբողջությամբ չի նստի Փեշմերգայի հաշվեհամարին, այլ ամեն ամիս կկատարվի փոխանցում 36 000 զինվորականի աշխատավարձի վճարման չափով: 
Պետք է հիշեցնեմ, որ ԱՄՆ-ն դեռևս 2017թ.-ին էր խոստացել դրամական այս փոխանցումը, սակայն հայտնի իրադարձություններից հետո Իրաքի կենտրոնական իշխանությունը զրկել էր Իրաքյան Քրդստանին միջազգային ուղիղ դրամական փոխանցումներից, և Էրբիլին ուղղված միջազգային փոխանցումները, որոնք ուղղված էին ուժային կառույցներին, գնում էին Իրաքի անվտանգության ուժերի (ISF) հաշվեհամարին: 
Այստեղ տեղին է, որ հիշատակեմ Թրամփի վարչակազմը 2019թ.-ին կրճատել է Փեշմերգայի ֆինանասավորումը, դրա փոխարեն ֆինանասավորելու է ISF-ին, իսկ ISF-ն էլ ֆինանսավորումը կտնօրինի իր հայեցողությամբ: ԱՄՆ իշխանությունը, եթե ֆինանսավորի Փեշմերգային, ապա այն չպետք է անցնի 290 մլն դոլարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել