Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 26-ին, շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի ս

ահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում բախվել են 1 տասնյակից ավելի ավտոմեքենաներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մի քանի ավտոմեքենաներ բախվել են երկաթբետոնե արգելապատնեշներին, երկաթե գովազդային սյանը, մի քանիսն էլ դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարների հետևանքով կան վիրավորներ, որոնց ինքնությունը ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Ա. Պետրոսյանի հանձնարարականով ՃՈ հետաքննիչները պարզում են։

Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Ճանապարհը եղել է անցանելի. տեղի ճանշինականների կողմից մշակված է եղել, վթարների պատճառն էլ, հավանաբար, եղել է այն, որ վարորդները եղել են անուշադիր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել