Pastinfo.am-ը գրում է.

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ բժշկական կենտրոնում բուժման հետևանքով այրվածք ստացած մանկահասակ երեխայի մոր գրառման վերաբերյալ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Նախօրեին ֆեյսբուքյան մի օգտատիրոջ կողմից 2 տարեկան երեխայի նկար և գրառում էր հրապարակվել, որում ասվում է, որ երեխան ձեռքի շրջանում երկրորդ կարգի այրվածք է ստացել՝ կատետրի հետևանքով:

Արմինե Եղիազարյան-Կոբելյանը որդու նկարներն էր հրապարկել և գրառել.

«Ուզում եմ մտքերս հավաքել, որ կարողանամ կոռեկտ ու առանց էմոցիաների արտահայտվել,

Մենք ընդամենը բուժվել ենք Ծերեթելի հիվանդանոցում, սա կատետրի հետևանքն է` 2րդ կարգի այրվածք, սա անփութության հետևանքն է, սա անմարդկության հետևանքն է 2 տարեկան տղայիս նկատմամբ:

Վերջին 2 օրը ասում էի` փոխեք կատետրը, ասում էին` նորմալ ա, բան չկա,

Ուղղակի նենց եմ ուզում ասել` կդորըմ մարդ եղեք, մարդիկ:

Ինձ չեմ կարողանում ներել, որ իրանք անպատիժ են մնալու, որ երեխայիս չպաշտպանեցի, որ չպնդեցի՝ փոխեն, որ ինքս չպոկեցի էդ կատետրը...»:

«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ լրատվամիջում տեղ գտած այս հրապարակումը Գլխավոր դատախազությունն ուղարկել է ոստիկանությունը՝ որտեղև նյութեր են նախապատրաստվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել