Շուտով հեռուստադիտողն ականատեսը կդառնա Արման Նշանյանի ու Ֆելիքս Խաչատրայնի նոր ու հետքարքիր «Տանդեմ»-ին: Սիթքոմի առաջին սերիան Հանրայինի եթերում կլինի փետրվարից: Դերասանական կազմում են  նաև Սոֆյա Պողոսյանը, Անահիտ Հարությունյանը, Վիկտորյա  Սահակյանը,  Տաթև Ղազարյանը, Արման Մեժլումյանը, Լևոն Սարգսայնը և այլք: Մինչ այդ, Blognews.am-ը եղել է նկարահանման հրապարակում, ֆիքսել  այն հետաքրքիր դվագները, որոնք դուրս են մնացել կադրից, ինչպես նաև զրուցել սիթքոմի ռեժիսոր ու գլխավոր դերակատար Արմանի հետ:

«Տանդեմ» անվանումով իրավիճակային կատակերգությունը երկու դպրոցական ընկերների պատմություն է, որոնցից մեկը երկար տարիներ ապրելով ԱՄՆ-ում, վերադառնում է Հայաստան՝ ընկերոջ տուն, սակայն ոչ մի կերպ չի կարողանում հարմարվել առօրյա իրականությանը: Նրա՝ Հայաստան գալուն նպաստում է ԱՄՆ-ում բնակվող իր պապիկը, ում համար մեծ կարևորություն ունի իր թոռանը հայ աղջկա հետ ամուսնացնելը: Սիթքոմի ամբողջ սյուժեն կառուցված է իմ և Ֆելիքսի տանդեմի վրա: Ընկերները կարծես մեկը մյուսի հակապատկերը լինեն. առաջինը՝ կոկիկ ու մաքուր, մյուսն՝ անուշադիր ու թափթփված:  Նրանք մտածելակերպի ու աշխարհայացքի առումով էլ տարբեր են ու քանի որ չեն կարողանում  ընդհանուր լեզու գտնել, այդտեղից էլ ծագում են հումորային իրավիճակները»:

IMG (22) copyIMG (18) copyՄեծ աշխատանք է  նաև տարվել տաղավարներ ու գեղեցիկ դեկորացիներ ստանալու համար: Կատակերգությունը փորձելու է յուրովի ներկայացնել մեր առօրյան ՝ լի հումորային իրավիճակներով ու հետաքրքիր միջադեպերով.« Որոշ բաներ վերցված է այն իրականությունից, որում ապրում ենք բոլորս, որոշներն էլ պետք է անել, որպեսզի մարդուն տանի իրականությունից դուրս: Սա  հենց այդ նախագծերից է: Ես փորձել եմ շեշտադրել այն, որ Հայաստաանից դուրս միշտ չէ, որ ամեն ինչ լավ է»:

Արմանի խոսքով «Տանդեմ»-ը միանշանակ տարբերվելու է հեռուստաեթերում եղած բոլոր սիթքոմերից. «Այս նախագիծը կյանք է ստացել ու գնում է մի ուղղությամբ, որի նմանը  դեռևս  չեմ տեսել Հայաստանում: Ինչ-ինչ բաներով գուցե նման է ամերիկյան սիթքոմերին, քանի որ մանկուց շատ եմ նայել ամերիկյան սիթքոմեր ու դա բնականաբար ունեցել  է իր ազդեցությունը: Մենք չենք փորձում ծիծաղեցնել, մենք փորձում ենք ստեղծել ծիծաղելի դրություններ, որ մարդ կարողանա անջատվել  առօրյա հոգսերից  ու գա մեր տուն, դառնա մեր ընտանիքի  անդամը: Սերիաները մեկը մյուսին չի շարունակում, կարելի է ասել, որ հեռուստադիտողը տեսնում է, թե ինչ է կատարվում այդ օրը այդ դերասանների հետ»:

IMG (27) copyIMG (14) copy

Ռեժիսորի կարծիքով  սիթքոմների  պահանջարկը կա մեզանում ու հատկապես երեխաների շրջանում.« Հետաքրքիրն այն  է, որ ամերիկայում սիթքոմերը մեծ դիտողականություն ունեն մեծահասակաների  շրջանում, իսկ մեզ մոտ հակառակն է: Երբ դրսում քայլում ենք տարբեր սիթոմերում նկարահանվող ընկերներիս հետ, տեսնում եմ՝ իրենց ինչպես են շրջապատում երեխաները: Ինչ-որ բան անելուց առաջ, պետք է այնպես անել, որ երեխաներն էլ տեսնեն ու հասկանան այս մի բանը կարելի է այն մի բանը չէ: Չէի ասի, թե ուսուցանող բնույթ ունի սիթքոմը, բայց օրինակելի տարրեր ունի»:

Սիթքոմում կներկայանան այնպիսի դերասաններ, որոնց հեռուստադիտողը չի տեսել այս ժանրում ու նորովի բացահայտելու հնարավորություն կունենա.« Ես ուրախ եմ, որ փորձում եմ ինձ այս նախագծում և լինելով նաև ռեժիսոր,  կարևորում եմ ոչ թե այն, ինչ տեսել եմ դերասանի կատարմաբ մինչ այս, այլ այն, թե ինչ պոտենցյալ ունի նա: Այդպես օրինակ ծնվել է Սոֆիայի կերպարը: Նա միշտ դրամաներում է խաղացել, իսկ հիմա արդեն հումորային նախագծում է, որտեղ բոլորս  մի ուրիշ Սոֆիա կբացահայտենք: Անահիտն օրինակ  հրավիրվել է սիթքոմ՝ կարծրատիպերը կոտրելու համար: Նրա կերպարը ոչ ստանդարտ մոտեցում է բերում ու նոր գույն տալիս սիթքոմին: Ռիսկի գնացինք ու դա կարծես արդարացված է:  Ստացել ենք  շատ յուրահատուկ կերպար, որը հետքարքիր կնայվի այս ամբոջի  ֆոնին»,- ասաց Արմանը:

Ի դեպ, Ֆելիքսն ու Արմանը նաև ապահովելու են սիթքոմի երաժշտական մասը: Նրանք զուգերգ են ձայնագրել և տեսահոլովակ նկարահանել, որը փոխկապակցված է սիթքոմի սյուժեի հետ:

IMG (16) copyIMG (11) copyIMG (10) copyIMG (28) copyIMG (3) copyIMG (1) copyՆյութը՝ Էմմա Վարդանյանի
 Լուսանկարները՝ Շաքե Արմենիի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել