Սուրբ Վալենտինը Բեվերլի Հիլզում միասին նշելուց հետո, 25-ամյա Սելենա Գոմեսն ու 23-ամյա Ջասթին Բիբերը, ովքեր վերջերս իրարից, կարելի է ասել, անբաժան են, մի քանի օրից հայտնվել են Ջամայկայում։

Image result

Իսկ դրա առիթը բավական հաճելի և ռոմանտիկ էր. երաժշտի 44-ամյա հոր՝ Ջերեմի Բիբերի հարսանիքն էր նրա սիրելիի՝ Չելսի Ռեբելոյի հետ։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել երեկ։ Տոնական լուսանկարով իր բլոգում կիսվել է Բիբեր–ավագը։ Մինչ հարսանիքը սիրահարները, Բիբերի ընտանիքի անդամների հետ միասին, հրաշալի ժամանակ են անցկացրել շքեղ առանձնատանը։ Ինչպես հաղորդել է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը՝ այն, որ Սելենան լինելու էր հրավիրվածների ցանկում, ակնհայտ էր։ Ջերեմին ու Սելենան իրար վաղուց գիտեն և շատ են միմյանց սիրում։ Աղբյուրը նաև հայտնել է, որ երգչուհին լավ հարաբերությունների մեջ է երգչի երկու ծնողների հետ էլ և երկուսն էլ նրանից նեղացած չեն։ Նրանք Սելենային գրկաբաց են ընդունել։

Image result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել