Իրոք շատ հեշտ է: Փորձեք, համեմատեք գնվածի հետ և այսուհետ միայն դուք կպատրաստեք.

Բաղադրիչներ

✓ 2 բաժակ կեղևազրկված արևածաղկի սերմ

✓ 1,5 ալյուր

✓ 1 բաժակ շաքարավազ

✓ 0,5 բաժակ ջուր

✓ 150 մլ արևածաղկի ձեթ

Պատրաստման եղանակը

Արևածաղկի սերմերը բովել, անցկացնել մսաղացով: Ալյուրը նույնպես բովել չոր տապակում, մինչև կստացվի բաց ոսկեգույն:

Այս 2 բաղադրիչներն իրար խառնել:

Ջրով և շաքարավազով օշարակ ենք պատրաստում՝ եփելով 10 րոպե՝ սկսած եռալուց: Այն այնքան պետք է եփել, մինչև ո՛չ ջրիկ լինի, ո՛չ թանձր:  Այժմ խառնում ենք այդ զանգվածը արևածաղկի սերմի և ալյուրի խառնուրդի հետ և հարում հարիչով:

Օշարակը սառը ձեթից անմիջապես քարանում է և վերածվում է սառնաշաքարի:

Երբ զանգվածը դառնա միասեռ, լցնում ենք ձևամանի մեջ, ցելոֆանապատում, լավ պնդացնում և հավասարեցնում:

Գլխին դնում ենք հարթ կափարիչ և վրան որևէ ծանրություն, որ սեղմվի:

Բարի ախորժակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել