Ներկայացնում ենք 7 մոգական բնական յուղ, որոնք կօգնեն «կենդանացնել» նույնիսկ մեռած մազերը:

1. Կակաոյի յուղ
Օգտագործվում է մաշկի, շուրթերի, մազերի խոնավեցման համար: Ամենալավն ազդում է վնասված մազերի վրա՝ դրանք դարձնելով փափուկ, փայլուն և խնամված:

Յուղը պետք է տաքացնել, որպեսզի հալվի: Հետո քսեք մազերի ամբողջ երկարությամբ: Մազերը փաթաթեք պոլիէթիլենային գլխարկով: Մեկ ժամ անց գլուխը լվացեք, ինչպես սովորաբար: Դիմակը կարելի է օգտագործել շաբաթական մեկ անգամ: Կուրսը պետք է ներառի 15 պրոցեդուրա:

 

2. Սպիտակ կամելիայի յուղ
Խոնավեցնում է չոր մաշկը, ամրացնում է եղունգները, կյանքի է վերադարձնում վնասված մազերը:

Չոր և դյուրաբեկ մազերի վերականգնման և սնուցման համար յուղը մի քիչ տաքացրեք: Կարելի է տաք ջրի մեջ դնել կարճ ժամանակով: Միջոցը քսեք մազերին և գլխամաշկին: 20 րոպե անց լվացեք շամպունով:

3. Քնջութի յուղ
Վերականգնում է վնասված, չոր և թույլ մազերը:

Յուղը խառնել 10 կաթիլ լավանդայի յուղին և վիտամին E-ին: Քսել մազերին, թողնել 40 րոպե: Լվալ սովորական ձևով:

4. Կոկոսի յուղ
Վերականգնում է «մեռած» մազերը և նվազեցնում է դրանց դյուրաբեկությունը:

Օգտագործեք կոկոսի ոչ ռաֆինացված յուղ: Մի քիչ տաքացրեք, հավասարաչափ քսեք մազերին: Ավելի լավ է՝ դրանից հետո մազերը սանրել, հետո պետք է լվաք սանրը: Եթե մազերը յուղոտ են, միայն ծայրերին յուղ քսեք: Մազերը փաթաթեք պոլիէթիլենով: Կես ժամ անց կարելի է գլուխը լվալ:

Կոկոսի յուղը կարելի է նաև քսել թեթևակի խոնավ մազերին ոչ մեծ քանակությամբ, հետո չորացնել սովորական ձևով: Մազերը հրաշալի տեսք կունենան:

5. Չիչխանի յուղ
Վերականգնում է վնասված մազերը, վերադարձնում է դրանց փայլը և կենսական ուժը:

6. Արգանի յուղ
Դիմակի բաղադրատոմս․ կռատուկի յուղին ավելացրեք մի քանի կաթիլ արգանի յուղ: Պահեք մազերի վրա, քսեք և լվացեք, ինչպես սովորաբար: Պրոցեդուրան պարբերաբար անելու դեպքում երկար և առողջ մազեր կունենաք:

7. Ժոժոբայի յուղ
Բնական խոնավեցնող միջոց է մազերի համար, մազերի գույնը հագեցնում է: Լավագույն պաշտպանն է ներկված մազերի համար: Քսեք մազերին, 2 ժամ անց լվացեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել