Armtimes.com-ը գրում է.

Ադրբեջանում դարձյալ զանգվածային ձերբակալություններ են, այս անգամ թիրախում փախստականներն են:

Ձերբակալվել են Պաղեստինի, Բանգլադեշի, Հնդկաստանի տասնյակ քաղաքացիներ, փոխանցում է Ադրբեջանի պետական միգրացիոն ծառայությունը:

Որպես ձերբակալման պատճառ, նշվում է այն հանգամանքը, որ օտարերկրացիները չեն զբաղվել այն գործով, ինչի համար ժամանել են, մասնավորապես ձեռնարկատիրությամբ:

Ստուգումները կատարվել են փետրվարի 16-19-ին, արդյունքում՝ 11 Պաղեստինի, 6 Բանգլադեշի ու  4 Հնդկաստանի քաղաքացիների են բերման ենթարկվել:

Հարկ է նշել, որ հիշյալ մարդիկ Ադրբեջան մուտք են գործել օրինական ճանապարհով, ստացել օրինական կարգով երկրում մնալու  եւ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու թույլտվություն, չեն խախտել օրենքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել