7 բան, որոնց բախվում է մեր օրգնիզմը սեքսից հրաժարվելու դեպքում:

1. Հեշտոցը չի նեղանա

Հանրության մեջ կարծիք է տարածված, որ եթե կինը երկար ժամանակ սեքսով չզբաղվի, ապա նրա հեշտոցը նեղանում է: Սակայն գիտնականները վաղուց ապացուցել են, որ հեշտոցի ձևը կախված չէ սեքսուալ զուգընկերների թվից:

2. Տղամարդկանց դեպքում մեծանում է էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացման ռիսկը

Վերջերս կատարված ուսումնասիրության արդյունքներով՝ ժուժկալությունը մեծացնում է մեծ տարքիում իմպոտենցիայի առաջացման ռիսկը: Բացի դրանից՝ ենթադրություն կա, որ պարբերական սերմնաժայթքումը կրճատում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը:

3. Իմունային համակարգն ավելի խոցելի է դառնում

Սեքսը դրականորեն է ազդում մարդու իմունային համակարգի վրա: Կանանց դեպքում դա դրսևորվում է նաև հղիանալու և երեխային կրելու հնարավորությամբ: Ցավոք, եթե սեքսով զբաղվելու ժամանակ կամ հնարավորություն չունեք, իմունային համակարգը ժամանակի ընթացքում թուլանում է:

4. Լիբիդոյի նվազման հավանականություն կա

Որոշ գիտնականներ ենթադրում են, որ երկարաժամկետ ժուժկալությունը հանգեցնում է սեքսուալ ցանկության լրիվ կամ մասնակի կորստի: Ըստ նրանց՝ օրգանիզմը նվազեցնում է ի պատասխան գրգռվածությանն արյան մեջ հասնող հորմոնների քանակը: Այլ գիտնականներ վիճարկում են այս պնդումը: Ըստ նրանց՝ լիբիդոն կախված է բացառապես անհատից և նրա սեքսուալ փորձից:

5. Ավելի դյուրագրգիռ եք դառնում

Ապացուցված է, որ պարբերական սեքսը նվազեցնում է սթրեսը: Եվ հակառակը: Սեքսի բացակայությունը կարող է ուժեղացնել տագնապը և անհանգստությունը:

6. Կարող է սրտանոթային համակագը տուժել

Լիարժեք սեքսուալ կյանքը նպաստում է սրտի աշխատանքին: Պարբերական սեքսն ապահովում է օրգանիզմի անհրաժեշտ հորմոնալ և աէրոբիկ վիճակը:

7. Կարող է նվազել քսուքի քանակը

Սեքսուալ առողջության ոլորտի մասնագետները նշում են, որ որքան հաճախ է մարդը սեքսով զբաղվում, այնքան շատ քսուք է արտադրվում գրգռվելիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել