Փետրվարի 19-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում մեկնարկեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի առաջին կիսաեզրափակիչը։ Միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի եւ հեռուստադիտողի միասնական քվեարկության արդյունքում եզրափակիչ փուլ անցան հետեւյալ մասնակիցները՝

  1. Մհեր Արմենիա
  2. Ռոբերտ Քոլոյան
  3. Գեւորգ Հարությունյան
  4. Լուսինե Մարդանյան
  5. Նեմրա

Քվեարկության համար հատկացված 15 րոպեի ընթացքում ստացվել է ավելի քան 10.000 ձայն։ Համակարգի ծանրաբեռնվածության պատճառով, որոշ բաժանորդներ չեն ստացել քվեարկությունը հաստատող հաղորդագրությունը կամ տեղեկացվել են այն մասին, որ քվեարկությունն ավարտված է։ Քվեարկությունը սպասարկող եւ վերահսկող օպերատորը հաստատել է, որ բոլոր ուղարկված հաղորդագրությունները հաշվարկվել են եւ վերածվել միավորների։

Միջազգային ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության ամբողջական արդյունքները կհրապարակվեն www.eurovision.am կայքում՝ նախագծի եզրափակիչ փուլի ավարտից հետո։

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին՝ ժամը 22:15-ին, Առաջինի ուղիղ եթերում կլինի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ ելույթ կունենան Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը, Կամիլ շուուն, Սուրեն Պողոսյանը, Ալտերնատիվ խումբը, Ամալյա Մարգարյանը, Տյոմը, Սեւակ Խանաղյանը, Մարիամը եւ Հասմիկ Շիրոյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել