«Փաստ» թերթը գրում է. «Օրերս Ավանում տաքսու վարորդը, առանց մեքենայի շարժիչն անջատելու, կայանում է խանութի դիմաց և վազքով մտնում խանութ՝ ծխախոտ գնելու: Մեծ էր նրա զարմանքը, երբ խանութից դուրս գալով, տեսել է, որ «Օպել» մակնիշի իր ավտոմեքենան չկա:

Ընդամենը 20–25 վայրկյանում «աճպարարները» գողացել էին տաքսին: Ասում են, թե մի քանի օր «տաքսու տակ» քշել են ավտոմեքենան: Հինգերորդ օրը այն հայտնաբերվեց Եղվարդում՝ առանց շարժիչի, անվադողերի, փոխանցման տուփի ու լուսարձակների: Գողերը ձերբակալվել են: Տեսանկարահանման սարքը ֆիքսել էր ավտոմեքենան գողացողների երջանիկ դեմքերը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել