Life.tert.am-ը գրում է.
Դերասան Արմեն Դալլաքյանն այս գիշեր վթարի է ենթարկվել։ Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 2-ի կողմերը՝ Հրազդանի ճանապարհին, երբ աշխատանքից տուն էր վերադառնում։
«Փառք Աստծո, այլ մեքենայի չեմ բախվել։ Քանի որ Հայաստանում մաքրման աշխատանքները լավ չեն արվում, գետինը սառած էր, մեքենան փախցրեց, պետք է կամ ձորն ընկնեի, կամ պատնեշներին խփեի, կարողացա փախցնել ձախ։ Մեքենան մոտ 10 պտույտ արեց, բայց ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, ես էլ ողջ եմ»,– ասաց դերասանը։
Խոսելով իր վնասվածքների մասին` նա ասաց, որ կողերն է վնասել, սակայն լուրջ խնդիրներ չկան։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://life.tert.am/am/news/2018/02/19/armen/48209
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել