Armtimes.com-ը գրում է.

Հանրային քննարկման է դրվել «Սևան» ազգային պարկի բարեփոխումների եւ զարգացման ռազմավարության և 2018-2023թթ միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Ծավալուն ռազմավարությունում նկարագրված են այն խնդիրները, որոնք պետք է լուծի կառավարությունը առաջիկա 5 տարիների ընթացքում:

Ռազմավարության հիմնական խնդիրներից է համալիր միջոցառումների ներդրմամբ Սևանա լճի մակարդակի իջեցման կանխարգելումը և լճի մակարդակի օրենքով սահմանված չափով բարձրացման ապահովումը՝ որպես լճի ջրի նախկին քանակական և որակական ցուցանիշների վերականգնման և էվտրոֆիկացիայի կանխարգելման նախապայման:

«Սեւան» ազգային պարկում առկա ինքնակամ շենք-շինությունների, ապօրինի զավթած հողատարածքների հարցը պետք է ռազմավարությամբ կարգավորվի, ջրի տակ մնացած շենք-շինությունները պետք է ապամոնտաժվեն, իսկ ջրածածկ և ջրածածկման ենթակա անտառտնկարկները պետք է մաքրվեն: Որպես հիմնական խնդիր թվարկված են նաեւ՝ լճում ձկան և խեցգետնի արդյունագործական պաշաների ավելացումը, կայունության ապահովումը, օտարածին բուսական և կենդանական տեսակների ներմուծման, աճեցման և բազմացման կանխարգելումը, արդյունագործական ձկնորսության կարգի վերանայումը, կայուն արդյունագործական որսի իրականացումը և վերահսկումը, ապօրինի ձկնորսության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը:

Ծրագրված է «Սևան» ազգային պարկի հարակից համայնքների եկամտի աճին նպաստող և «Սևան» ազգային պարկի ֆինանսական կայունության ամրապնդումն անուղղակիորեն խթանող ոլորտների զարգացում: Այդ ամենը կառավարությունում պատկերացնում են զբոսաշրջության ժամանակակից պահանջներին համապատասխան հանգստի ձևերի կազմակերպելով, պատասխանատու արդյունագործական ձկնորսության կազմակերպմամբ, ցանցավանդակային ձկնաբուծություն, արհեստական (արոտավայրային) ձկնաբուծությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել