23 տարի առաջ Մերիենն ու Թոմին դարձան պատմության մեջ դաունիզմով առաջին զույգը, որ օրինականացրին իրենց հարաբերությունները։ Նրանց միությունը քննադատողներ ու դրան սկեպտիկորեն մոտեցողներ շատ եղան։ Բայց սիրահարներն իրենց օրինակով ապացուցեցին աշխարհին, որ սերը միայն հոլիվուդյան շաբլոն ֆիլմերում չէ։ Հիմա դուք էլ կհամոզվեք։

Լինդի Նյումենը՝ Մերիենի քույրը, Ֆեյսբուք սոցիալական ցանցում զույգի խումբ ստեղծեց, որտեղ կիսվում էր սիրահարների կյանքի տարբեր պահերով։ Խումբն այժմ ավելի քան 36 հազար հետևորդ ունի։

Լինդին հիշում է այս պատմության ամենասկիզբը։ Այն օրը, երբ նրանք ծանոթացան, Մերիենը պարզապես փայլում էր երջանկությունից ու չէր դադարում խոսել Թոմիի մասին։ 18 ամիս անց Թոմին նրան առաջարկություն արեց։

Մինչև Մերիենի ձեռքը խնդրելը Թոմին ուզում էր ստանալ նրա մայրիկի համաձայնությունը։ Նա անմիջապես համաձայնեց՝ չնայած ընկերների ու ծանոթների դեմ լինելուն, ովքեր կարծում էին, որ այդ միությունը սխալ է։ Դստեր երջանիկ ամուսնության 23 տարվա ընթացքում նա ոչ մի անգամ չի զղջացել իր որոշման համար։

Միակ բանը, որ պնդում էր այդ կինը, իսկական մատանին գնելն էր՝ փոխարենը խաղալիքի, որ Թոմին գնել էր։

Հարսանեկան արարողությունը շատ գեղեցիկ էր։ Հենց այդպիսի օրվա մասին էր Մերիենը երազել դեռ մանկությունից։

Թոմին և Մերիենն արդեն 23 տարի է՝ միասին են ապրում։ Զույգն ապրում է ակտիվ կյանքով՝ զբոսնում է, զբաղվում սպորտով, գնում կինո, մասնակցում կամավորական ծրագրերի։ Նրանք լիովին անկախ են, բայց եթե օգնության կարիք ունենա, իրենց հարազատներն ապրում են մոտակայքում ու միշտ պատրաստ են աջակցել զույգին։ Ամուսինների մտերիմները կարծում են, որ նրանց օրինակը հույս է տալիս Դաունի սինդրոմ ունեցող բոլոր երեխաների ծնողներին։

Բայց այս 23 տարվա ընթացքում Թոմին ու Մերիենը հաճախ են բախվել մարդկանց կոպիտ ու անմարդկային վերաբերմունքին։ Երբ զույգը քայլում է փողոցով, հանդիպում է մարդկանց չար հայացքներին, նրանք կարող են նույնիսկ փնովել նրանց։ Մի անգամ նույնիսկ Թոմիի դրամապանակն են գողացել։ Բայց սիրահարները փորձում են ուշադրություն չդարձնել այդ ամենի վրա․ չէ՞ որ կարևորն այն է, որ իրենք սիրում են միմյանց։ Նրանց աջակցում են ոչ միայն ընկերներն ու հարազատները, այլև բազմաթիվ երկրպագուներ, որ Ֆեյսբուքում նրանց խմբի անդամներ են։

Հարցազրույցներից մեկի ժամանակ Մերիենն ասել է.

- Մենք Թոմիի հետ երբեք չենք վիճում։ Ես շատ եմ սիրում իմ ամուսնուն։ Նա իմ լավագույն ընկերն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել