Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ փետրվարի 15-ին, Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արման Հակոբյանի գլխավորությամբ, շրջեցին Երևան քաղաքի մարդաշատ փողոցներով և այն հետիոտներին, ովքեր փողոցը հատեցին չթույլատրված հատվածով, կամ թույլատրված հատվածով, սակայն կարմիր լույսի առկայությամբ, ենթարկեցին վարչական տույժի (վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց և կիրառվում է, նպատակ ունենալով վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու ոգով, ինչպես նաև կանխել ինչպես իր իսկ` իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը):

Լրագրողների հետ զրույցում Երևանի ՃՈ պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանը ասաց, որ նմանատիպ միջոցառումների սկիզբն է դա միայն և շարունակական բնույթ է կրելու՝ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մյուս բնակավայրերում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել