Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հաստատել է թեկնածուների հայտերը: Ընդհանուր առմամբ Ադրբեջանի նախագահի թեկնածու է առաջադրվել 5 հոգի:

Թեկնածուներից մեկը և ամենագլխավորը գործող նախագահ Իլհամ Ալիևն է՝ «Նոր Ադրբեջան» կուսակցության նախագահը: Իլհամ Ալիևի թեկնածության հաստատումն անցել է միաձայն:

ԿԸՀ-ն նաև հավանություն է տվել նախագահի պաշտոնի այլ թեկնածուների առաջադրմանը` պետության ղեկավարի պաշտոնի համար ևս 4 թեկնածուների:

Մյուս թեկնածուներն են՝ «Լիբերալ-դեմոկրատական կուսակցության» նախագահ Ֆուադ Ալիևը, ով առաջադրվել է կուսակցության կողմից, ինչպես նաեւ ինքնաառաջադրված թեկնածուներ Անար Ումուդովը (փաստաբան), Զահիդ Օրուջը (պատգամավոր) և Թուրալ Աբբասլը (պաշտոնապես չգրանցված «Սպիտակ կուսակցություն» ղեկավար):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել