Այս նյութում մենք կպատմենք ձեզ մի բնական և ոչ թանկ արժեցող միջոցի մասին, որը կօգնի ձեզ վերականգնել ձեր մազերը և կստիպի դրանց արագ աճել։ Ձեզ ընդամենը հարկավոր է այս դիմակը և դուք կտեսնեք, որ դուք կստանաք հիանալի արդյունքներ։

Այս դիմակը բաղկացած է 3 բաղադրիչներից, որոնք երևի թե կան ձեր տանը։

Մինչ բացատրելը, թե ինչպես կարող եք օգտագործել այս մթերքները, կարևոր է իմանալ բաղադրությունը, որը նրանցից յուրաքանչյուրը պարունակում է, որպեսզի հասկանաք, թե ինչու են դրանք օգտագործվում նշված նպատակով։

Գարեջրի օգտակարությունն այն է, որ այն դարձնում է մազերը ուժեղ՝ թույլ չտալով դրանց կոտրվել և թափվել։ Դրանից բացի՝ դրանք օգնում են փայլեցնել մազերը, հաղորդել դրանց ոսկեգույն երանգ և վերականգնել դրանք։ Կաթը նույնպես պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուց, որոնք փափկեցնում են մազերը, ինչպես նաև օգնում են հարթեցնել դրանք։

Անհրաժեշտ բաղադրիչներ՝

  • 1 գդալ կաթ,
  • 1 գդալ մեղր,
  • 20 գրամ գարեջրի խմորիչ,
  • 1 ձու։

Պատրաստումը և օգտագործումը։

Տաքացրեք կաթը և խառնեք այն խմորիչի հետ։ Թողեք 15 րոպե։ 15 րոպեից հետո ավելացրեք բաղադրիչների մնացած մասը խառնուրդին և մանրակրկիտ խառնեք։ Քսեք այս դիմակը մազերին՝ արմատներից մինչև ծայրերը։ Թողեք այն չորանա 1 ժամվա ընթացքում և լվացեք ձեր սովորական շամպունով։ Կատարեք այս նույն գործընթացը նվազագույնը ամսվա մեջ 3 անգամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել