11 սխալ, որոնք հնացնում են ներքին հարդարանքը:

1. Ամբողջական հավաքածու

Նախկինում հյուրասենյակի համար կահույքի ամբողջական լրակազմ գտնելն իսկական հաջողություն էր, բայց հիմա դա հնացել է: Ավելի հետաքրքիր է ներքին հարդարանքը, որում բազմոցը և բազկաթոռները իրարից տարբեր են, միայն համադրվում են:

Image result

2. Միայն ջահ

Այն շատ արագ հնացնում է ցանկացած ներքին հարդարանք, որովհետև լույսի մեկ աղբյուրը սենյակի կենտրոնում այն հասարակացնում է: Ավելի հետաքրքիր է բազմաստիճան լուսավորությունը:

Image result

3. Կաղնի

Կաղնին խորհրդային ժամանակների սիրված նյութ է: Հնարավոր է, որովհետև հարուստ տեսք ունի, բայց շատ ուրիշ հետաքրքիր նյութեր կան: Հացենին, լաստենին, թխկին, կեչին կարող են շատ հետաքրքիր տեսք տալ ներքին հարդարանքին:

Image result

4. Ոչ միայն Շիշկին

Պարտադիր չէ տունը զարդարել բնանկարիչների աշխատանքներով: Կարելի է լավ լուսանկար գտնել ֆոտոբանկում և որակյալ տպագրություն պատվիրել:

Image result

5. Բարձր դռներ

Ցանկալի է 2,30-2,50 սմ (նույնիսկ եթե առաստաղի բարձրությունը 2,60 սմ է): Համարվում է, որ բարձր դռները բարձր առաստաղների մենաշնորհն են: Այդպես չէ: Դռան բարձրությունը ներքին հարդարանքի մակարդակն է: Դռան ավելի էժան նյութ ընտրեք, բայց մի խնայեք դրա բարձրության վրա:

Image result

6. Ֆուրնիտուրա՝ օժանդակ նյութեր, իրեր

Նույնիսկ եթե ձեզ չեք կարող թանկարժեք կահույք թույլ տալ, կարող եք դրա համար ավելի թանկարժեք ֆուրնիտուրա գնել: Դա ավտոմատ կերպով այն այլ մակարդակի կհասցնի:

Image result

7. Նոր տեսակի մանրահատակ

Խորհրդային բնակիչների գիտակցության մեջ մանրահատակի երկու ձև կար՝ «տախտակամած» և «եղևնի»: Բայց ավելի հետաքրքիր ձևեր կան՝ կարելի է համադրել մանրահատակի առաջին երկու շարքը, կարելի է ծայրերին արույր ավելացնել, խաղալ գույնի հետ:

Image result

8. Վարագույրներ և շերտավարագույրներ

Ժամանակն է արմատապես փոխելու վերաբերմունքը վարագույրների հարցում: Լամրեկենների մասին ցանկալի է ընդհանրապես մոռանալ, մեծամասամբ դա սարսափելի տեսք է ունենում: Հաստ վարագույրներն անպայման պետք է ակոսով անել, բարակ շղարշը պետք է ապահովված լինի ծանրացնող շղթայով, իսկ վարագույրի ներքևի մասը պետք չէ վերջանա հենց հատակի մակարդակով: Գեղեցիկ է, երբ այն 10 սմ-ով երկար է, ծալվում է հատակի վրա:

Image result

9. Ոչ ձանձրալի երեսպատում

Սա լավ միջոց է փող խնայելու և ներքին հարդարանքի հետաքրքիր մաս ստանալու: Գործարանային երեսպատումը դատավճիռ չէ: Կարող եք պատվիրել ամենապարզ բազմոցը, հետո առանձին ընտրել գործվածքը և երեսպատել:

Image result

10. Հին սալիկներ

Եթե լոգարանը նորոգելիս նորաձևությանը հետևեք, ամեն 3 տարին մեկ պետք կլինի փոխել սալիկները: Միանգամից ընտրեք ոչ ստանդարտ չափ, բարդ երանգ:

11. Անհատականություն

Ներքին հարդարանքը հարմարեցրեք ձեր ցանկություններին, իրականացրեք այն, ինչ ձեզ է դուր գալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել