Armtimes.com-ը գրում է.

«Մեդիալաբ» կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանի եւ նրա երեխայի հասցեին «ֆեյսբուք» սոցիալական ցանցում եւ անձնական նամակագրությամբ սպառնալիքներ հնչեցրած Հայկ Բերման Օհանյանն արդեն կասկածյալի կարգավիճակ ունի:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց Օհանյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: Մեր հարցին, թե ընդունում է սպանության սպառնալիքներ տալու կասկածանքը, Սիրունյանը պատասխանեց՝ ոչ. «Ասեմ կասկածանքը ինչու չի ընդունում, մարդիկ իրար լավ չեն հասկացել, նամակագրությունները կարդացել եմ ո՛չ սպառնալիք կա, ո՛չ հայհոյանք կա, վրդովմունք կա էդ տղայի մոտ: Այդտեղ սպառնալիք չկա, այդ կինը կարծում եմ թյուր է ընկալել: 21 տարվա զինծառայող է, պատերազմն անցած»: Մեր հարցին, թե Հայկ Բերման Օհանյանը շարունակում է աշխատել ՊՆ-ում, Սիրունյանն ասաց, որ արդեն երկու տարի կլինի ինչ իր վստահորդը չի աշխատում, թոշակառու է: Փաստաբանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք «ես հակառակորդին ոչնչացնողն եմ» նամակագրությունը սպառնալիք չէ՞ Սիրունյանն ասաց, որ այդ նամակագրություններն այժմ նախաքննական մարմին տրամադրության տակ են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել