1958թ.-ի այս օրը ծնվել է Արցախյան հերոսամարտի հերոս Վլադիմիր Բալայանը: Նա Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղից էր:
Վլադիմիր Բալայանը վաճառում է իր ավտոմեքենան և գնում զենք ու կազմավորում ջոկատ: Լեոնիդ Ազգալդյանը և Վլադիմիր Բալայանը միասին հիմնում են իր նմանը չունեցող «Ազատագրական բանակ» զորամիավորումը: Վլադիմիրն այդպես էլ մինչև վերջին օրը ընտանիքին չի հանում հայրենի գյուղից՝ ասելով, որ մարդիկ կմտածեն, թե հրամանատարը փախչում է: «Ազատագրական բանակը» կարողանում է ազատագրել 24 գյուղ՝ տալով ընդամենը 4 զոհ: Զորամիավորման 5-րդ և 6-րդ զոհերը լինում են հենց երկու հրամանատարները՝ Վլադիմիը և Լեոնիդը: Վլադիմիր Բալայանը զոհվել է Չայլույում... Հավերժ փառք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել