Ֆլորիդայի համալսարանի հոգեբանները մշակել են թեստ, որի միջոցով կարելի է կանխագուշակել՝ նորապսակները միմյանց կդավաճանե՞ն ընտանեկան կյանքի առաջիկա 4 տարում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Personality and Social Psychology ամսագրում։

Ինչպես նշել է Ֆլորիդայի համալսարանի հետազոտող Ջիմ Մաքնալթին, ԱՄՆ-ում յուրաքանչյուր երկրորդ ընտանիք փլուզվում է ամուսնությունից մի քանի տարի հետո։ Նման վիճակագրության պատճառը պարզելու համար գիտնականները 3.5 տարի հետևել են, թե որքան ամուր են ամուսնական կապերը 300 երիտասարդ ընտանիքների մոտ։ Պարզվել է՝ մի մասն ամուսնալուծվել է, մյուսները դավաճանությունների պատճառով գտնվել են ամուսնալուծությունից մեկ քայլ հեռավորության վրա։

Հետազոտողները զույգերին ցուցադրել են գրավիչ կանանց ու տղամարդկանց լուսանկարներ։ Պարզվել է, որ նրանք, ովքեր երկար են նայել անծանոթ մարդկանց նկարին, հաճախ են դիմել ամուսնալուծության։

Ընտանիքի կազմաքանդման հավանականությունը գիտնականները որոշել են նաև նրանով, թե ինչպես են փորձի մասնակիցները գնահատել անծանոթների գրավչությունը։ Արվել է հետևյալ եզրակացությունը․ որքան քիչ գեղեցիկ են այդ լուսանկարները թվացել նորապսակներին, այնքան հազվադեպ են նրանք դավաճանել միմյանց։

Մաքնալթիի խոսքով՝ մարդիկ ոչ միշտ են հասկանում, թե ինչ են անում և ինչու են դա անում։

Նման գործընթացները ջանքերի գործադրում չեն պահանջում, այլ հանդիսանում են ինքնաբուխ, և դրանց վրա կարող են ազդել կենսաբանությունը կամ ինչ-որ մանկական բարդույթներ ու տպավորություններ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել