Այս պարզ հոգեբանական թեստը կօգնի Ձեզ հասկանալ, թե ինչպիսին եք տեսնում Ձեր կյանքը, ինչպես եք հաղթահարում խոչընդոտները, ինչպիսին է Ձեր ներքին էությունը, և իրականում ինչն է Ձեզ համար կարևոր: Գլխավորը՝ կենտրոնանալ, միացնել երևակայությունը և առավելագույնս արագ պատասխանել բոլոր հարցերին:

Հարց 1

Պատկերացրեք Ձեզ կանգնած ճանապարհին: Ինչպիսի՞ ճանապարհ է դա (գյուղական, գրունտային, մայրուղի և այլն):

Հարց 2

Տվյալ պահին որտե՞ղ է գտնվում արևը (նկատի ունի օրվա ժամը):

Հարց 3

Դուք գնում եք այդ ճանապարհով, երբ հանկարծ Ձեր առաջ հայտնվում է ցանկապատ: Ի՞նչ ցանկապատ է դա: Ինչպիսի՞ն է այն (փայտյա, քարե, երկաթյա և այլն):

Հարց 4

Ինչպե՞ս եք պատրաստվում հաղթահարել այն:

Հարց 5

Եվ ահա ցանկապատն արդեն ետևում է իսկ առջևում, հեռվում նկատվում է անտառը: Ի՞նչ անտառ է դա (հեքիաթային, եղևնու, լուսավոր, մութ, խառը և այլն):

Հարց 6

Դուք մոտենում եք անտառին և այնտեղ հայտնաբերում շատ նեղ արահետ, որով շարունակում եք ճանապարհը: Հանկարծ արահետին նկատում եք բանալի: Ինչպիսի՞ն է այն: Ի՞նչ եք պատրաստվում անել դրա հետ (անցնել կողքով, վերցնել, կախել ծառից և այլն):

Հարց 7

Որոշ ժամանակ անց դուրս եք գալիս անտառից և մոտենում ջրամբարին: Ի՞նչ ջրամբար է դա: Ի՞նչ կանեք այնտեղ (կլողաք, կնստեք ափին և այլն):

Հարց 8

Իսկ ջրամբարից այն կողմ դուք տեսնում եք ձեր երազանքների տունը, այդ տնից դուրս է գալիս Ձեր երազանքների կինը (տղամարդը) և հրավիրում է Ձեզ ներս և առաջարկում մնալ ընդմիշտ: Ձեր գործողություննե՞րը:

Հարց 9

Տան ետևում կրկին սկսվում է ճանապարհ: Ինչպիսի՞ն է այն: Կրկին խոչընդոտի եք հանդիպում (մեկ այլ նմանատիպը հանդիպել է ճանապարհի սկզբին):

Հարց 10

Որտե՞ղ է գտնվում արևը տվյալ պահին:

Թեստը մեկնաբանվում է հետևյալ կերպ
1. Ճանապարհ

Ճանապարհը ցույց է տալիս Ձեր վերաբերմունքը շրջապատող իրականությանը: Եթե ճանապարհը ասֆալտապատ է, որոնցով սլանում են մեքենաները, մայրուղի, նշանակում է՝ դուք կյանքում շատ ակտիվ մարդ եք, ընկղմված եք գործերի մեջ, ամեն տեղ պետք է հասցնել, դուք ուժ և ժամանակ եք կարողանում գտնել ինչպես աշխատանքի, այնպես էլ հանգստի համար: Եթե ճանապարհը գյուղական է կամ գրունտային, նշանակում է՝ դուք վարում եք հանգիստ, չափված կյանք, փորձում եք կառավարել իրադարձությունները, թույլ չեք տալիս դրանց առաջ անցնել ձեզանից: Եթե ճանապարհին փոսեր են կամ մանր քարեր, Ձեզ ինչ-որ բան է անհանգստացնում, դա կարող է լինել աննշան մի բան, սակայն չափազանց անհանգստացնող, որ հետապնդում է Ձեզ բավական երկար:

2. Արև

Այն ցույց է տալիս ձեր պլանները, իդեաները, նպատակները: Եթե արևը ծագում է, նշանակում է՝ դուք դրանք իրականացնելու ճանապարհին եք: Եթե ուղիղ գլխավերևում է, նշանակում է՝ հենց հիմա զբաղված եք դրանք իրականացնելով: Եթե ժամանակը կեսօր է, Ձեր պլանների, իդեաների մեծ մասը իրականացած են:

3. Ցանկապատ

Ցանկապատը նշանակում է խոչընդոտ: Որքան մեծ է ցանկապատը, այնքան ավելի շատ եք հակված չափազանցեցնել Ձեր անհաջողությունները:

4. Ցանկապատը հաղթահարելու տարբերակ

Ցանկապատը հաղթահարելու տարբերակը նշանակում է այն, թե ինչպես եք հաղթահարում անհաջողությունները: Եթե դուք մագլցում եք այն, շրջանցում կամ դուռ փնտրում, նշանակում է՝ փորձում եք լուծել Ձեր պրոբլեմները ճկուն և, որքան հնարավոր է, անցավ: Եթե դուք գնում եք՝ հաշվի չառնելով ոչ մի խոչընդոտ, դուք բավական ուղիղ մարդ եք, Ձեզ հատկանշական է որոշումների ակթարթային կայացումը:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել