Ներկայացնում ենք գլուխն ավելի հազվադեպ լվալու համար 9 ստուգված հնարք ոճաբանների կողմից:

1. Փափուկ ջուր
Հաճախ մազերի շուտ կեղտոտվելու պատճառ է դառնում չափազանց կոշտ ջուրը: Որպեսզի մազերի արտաքին տեսքը հնարավորինս երկար ուրախացնի, պետք է ջրային պրոցեդուրաների համար ոչ մեծ քանակությամբ ջուր եռացնել կամ ֆիլտրել: Հեղուկի ջերմաստիճանը պետք է մոտ 38-40 աստիճան լինի:

2. Մազերի հեշտացված խնամք
Մազերի շուտ կեղտոտվելու պատճառներից մեկը կարող է ինտենսիվ խնամքը լինել. հատուկ յուղերի և սփրեյների չափից շատ օգտագործումը նպաստում է մազերի ծանրանալուն և կեղտոտվելուն: Կարևոր է չափն իմանալ և մազերի յուղեր օգտագործել շաբաթական մեկ անգամից ոչ հաճախ, իսկ սփրեյներ՝ միայն ըստ անհրաժեշտության, նվազագույն քանակությամբ:

3. Նվազագույն միջոցներ սանրվածքի համար
Որպեսզի մազերը հնարավորինս երկար թարմ տեսք ունենան, պետք է հրաժարվել արմատների մոտ մազերը հարդարելուց: Կարելի է միայն մի քիչ մուս քսել մազերի ծայրերին տեսքը կարգի բերելու համար:

4. Առանց SLS-ի շամպուններ
Հաճախ SLS-ը չափից շատ չորացնում է գլխամաշկը, ինչի հետևանքով մազարմատներն ավելի արագ են կեղտոտվում: SLS կամ սուլֆատներ չպարունակող շամպունները պակաս են փրփրում, բայց ճիշտ օգտագործելու դեպքում լավ մաքրում են մազերը:

5. Նվազագույն ջերմաստիճան սանրվածքի համար
Վարսահարդարիչի, ուղղող գործիքների բարձր ջերմաստիճանը կարող է բացասաբար ազդել մազերի թարմության վրա՝ ճարպագեղձերին ստիպելով ավելի շատ ճարպ արտադրել: Պետք է մազերը հարդարելիս սարքի ջերմաստիճանը նվազեցնել մինչև 150 աստիճան:

6. Գլխամաշկի պիլինգ
Արդյունավետորեն մաքրում է մաշկի մեռած բջիջները, պայքարում է մազերի կայուն կեղտոտվածության դեմ: Ակտիվորեն խթանում է մազերի ֆոլիկուլները:

7. Անկողնային սպիտակեղենը փոխել
Գլուխդ և մազերդ պետք է անկողնային միայն մաքուր սպիակեղենի հպվեն, սա կօգնի պահպանել մազերի թարմությունը: Բարձի երեսը պետք է փոխել առնվազն շաբաթը մեկ:

8. Գլխանոց
Ե՛վ շոգին, և՛ ցրտին պետք չէ անտեսել գլխանոցները: Շատ ցրտին և շոգին մազերի ճարպագեղձերն ավելի շատ են ճարպ արտադրում դրանք պաշտպանելու համար․ որպես հետևանք՝ մազերի արմատները չափազանց յուղոտ են դառնում, ծայրերը՝ չափազանց փխրուն:

9. Սանրի օգտագործում
Չափազանց հաճախ սանր օգտագործելը նույնպես բացասաբար է ազդում մազերի թարմության վրա: Պետք է հնարավորինս հազվադեպ սանրվել և մատները դեպի մազերը տանել:

10. Չոր շամպուն սեփական ձեռքերով
Պետք կլինի 1/4 բաժակ եգիպտացորենի կամ կարտոֆիլի օսլա և 1 ճ/գ կերակրի սոդա:

Բաղադրիչները խառնեք, վերցրեք կես թ/գ պատրաստի չոր շամպուն, լցրեք ափերի մեջ, տարածեք մազերի արմատների վրա, հետո մազերը սանրեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել