Այն բոլորովին չոր չէ, ուստի կրեմի կարիք չի զգացվի:

Բաղադրիչներ

✓ Ալյուր՝ 1 բաժակ

✓ Հավկիթ՝  5 հատ

✓ Շաքարավազ՝ 1 բաժակ

✓ Փխրեցուցիչ՝ 2,5 թ/գ

✓ Աղ՝ մի պտղունց

✓Ջուր՝ 140 մլ

✓ Կիտրոնաթթու՝ 1/4թ/գ

✓ Ձիթապտղի յուղ՝ 90 մլ

Պատրաստման եղանակը
  1. Վերցնում ենք հավկիթները և առանձնացնում դեղնուցը սպիտակուցից:
  2. Խառնում ենք ալյուրը, փխրեցուցիչը, աղը, 150 գ շաքարավազը:
  3. Փոքրիկ անցք ենք անում ալյուրի մեջ և այնտեղ լցնում ենք դեղնուցները, ապա ավելացնում ջուր: Խառնում ենք: Ավելացնում ենք ձիթապտղի յուղը:
  4.  Խառնում ենք գդալով, իսկ հետո՝ հարիչով, մինչև կդառնա միաձույլ զանգված։
  5. Հարում ենք 5 ձվի սպիտակուցն այնքան, մինչև կստացվի կայուն փրփուր:
  6. Դանդաղ լցնում ենք կիտրոնաթթուն, հարում ենք, ապա ավելացնում ենք մնացած շաքարավազը և կրկին հարում ենք, մինչև ստացվի խիտ զանգված:
  7. Սպիտակուցներն ավելացնում ենք խմորին և դանդաղ ու խնամքով խառնում ենք սիլիկոնե փայտիկով:
  8. Ջեռոցի ջերմաստիճանը հասցնում ենք 180 աստիճանի: Ամանի մեջ դնում են յուղաթուղթը և վրան լցնում խմորը։
  9. Եփում ենք այն 45 րոպե: Եփելուց հետո թողնում ենք բիսկվիտը մի փոքր սառչի, ապա մատուցում:
  10. Այս բիսկվիտը պահպանվում է մեկ շաբաթ: Միայն հարկավոր է այն փաթաթել թղթով:

Բարի ախորժակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել