20-ամյա Քայլի Ջենները, ով առաջին անգամ մայր է դարձել անցած շաբաթ, գլխավորել է Քարդաշյան-Ջեններ կլանի ամենահարուստ անդամների ցուցակը։ Նրան մեծ եկամուտներ են բերում գովազդային պայմանագրերն ու Lip Kit կոսմետիկական բրենդը, որը, ըստ նախնական հաշվարկների, գնահատվում է 386 մլն դոլար։

Փորձագետները հայտնում են, որ եթե Քայլիի կոսմետիկական շարքի գործերը լավ ընթանան, ապա 2022 թվականին նրա ընկերությունը կարժենա արդեն 1 մլրդ դոլար։ Ջենները եկամուտներ է ստանում նաև մոդելային աշխատանքից։ Այդ ամենը նրան դարձնում է 5 քույրերից ամենահարուստը։

Forbes-ի փորձագետները նշում են, որ Քիմ Քարդաշյանը, ով արդեն վաղուց իր բիզնես-կայսրությունն է կառուցում, տնօրինում է 175 մլն դոլարի։ Քլոե Քարդաշյանի կարողությունը գնահատվում է 40 մլն դոլար, Քորթնի Քարդաշյանինը՝ 35 մլն դոլար, Քենդալ Ջեններինը՝ 18 մլն դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել