Tert.amLife-ը գրում է.
Երգիչ Ժոռ Դիլբարյանը հանրությանը վաղուց է ծանոթ։ Թեև հանդիսատեսը նրան ճանաչում է, գնում համերգներին, հրավիրում կորպորատիվ երեկույթների, երգչի  մասին տեղեկություններ, գրեթե, չկան։ Ասում է` չի սիրում խոսել իր մասին։ Այնուամենայնիվ, երգիչը Tert.am Life–ին պատմել է իր գործունեության, առաջիկա անելիքների և ֆրանսիացիների կողմից իր տեսահոլովակը գողանալու մասին։
 
Երաժշտական գործունեության մասին
 
Ժոռը պատմեց, որ մանկուց է երգել, բայց երաժշտական գործունեություն, որպես այդպիսին, սկսել է 2002 թվականից։ «Առաջին ձայնասկավառակս թողարկել եմ բանակից վերադառնալուց հետո՝ 2002–ին։ Դա ինձ համար առանձնահատուկ աշխատանք էր` կոչվում էր «Ինչ անեմ»։ Այն ինձ ճանաչում բերեց։ Հետագայում ունեցա հիթեր` «Ժամ ու տարի», «Շտապիր սիրել», «Մնա, մնա», սակայն այդ ձայնասկավառակն առանձնահատուկ էր։ Գուցե, զարմանալի թվա, սակայն ամբողջ կյանքում միայն երաժշտությամբ եմ զբաղվել։ Եղբայրս` Վարուժոն, ևս երաժիշտ է։ Մենք ունենք մեր ձայնագրման  ստուդիան»,– պատմեց նա։
 
Ժոռը կարևորում է, որ լսարանին ներկայանում է հեղինակային երգերով։ Ըստ նրա` երբ ներկայացնում ես այն, ինչ ինքդ ես գրել, ավելի խորն ես զգում երգը։ Երբևէ չի համագործակցել այլ հեղինակների հետ,  սակայն նշեց, որ պատրաստ է համագործակցել։
 
 
«Ինձ, գրեթե, ամեն օր նոր երգեր են ուղարկում, սակայն ես պետք է ներքուստ զգամ երգը։ Հակառակ դեպքում, անգամ, եթե հասկանամ, որ հիթ է, չեմ կատարի։ Ես առաջին հերթին պետք է երաժշտությունը զգամ։ Ինքս էլ ստեղծագործելիս  նախ երաժշտությունն եմ գրում, հետո խոսքերը։ Ցավոք, հիմա երգն էլ է դարձել բիզնես։ Նախկինում ինչ–որ երգ գրելիս չէիր մտածում` հիթ կդառնա՞, թե՞ ոչ։ Քո գրած 10 երգից երկուսը կարող էին ավելի հիթային լինել, սակայն դու պարտադրված չէիր, անպայման, հիթեր  ներկայացնել։ Հիմա պետք է նաև հաշվի առնել, թե երգը որքանով է նպատակահարմար բիզնես տեսանկյունից։ Ես պայքարում եմ, որպեսզի լսարանին ներկայացնեմ նաև այն երգերը, որոնք զգում եմ, սակայն, ինչ խոսք, հաշվի եմ առնում  պահանջարկը»,– ասաց նա։
 
Երգիչը խոստովանեց, որ լինում են անկումային փուլեր, երբ ստեղծագործելու ցանկություն չի ունենում։ «Ստեղծագործելը պայմանավորված է տրամադրության, կյանքի տվյալ փուլի հետ։ Եղել է շրջան, երբ 2-3 տարի դադար ունեցա` չէի ստեղծագործում, չէի ձայնագրվում, ակտիվ չէի։ Նախորդ տարվանից կրկին անցել եմ աշխատանքի ու շատ անելիքներ ունեմ։ Կարծում եմ` եթե այդ շնորհքը քեզ ի վերուստ է տրված, չի կորչի»,– նկատեց երգիչը։
 
Այս տարիների ընթացքում Ժոռը երբևէ չի ներկայացել զուգերգով։ Նրանից հետաքրքրվեցինք` արդյոք սկզբունքային է զուգերգերով չներկայանալը. «Ես միշտ մտածել եմ, որ զուգերգը պետք նպատակային լինի։ Պետք է համապատասխան երգ լինի, ձայնային տեմբրները համահունչ լինեն։ Եթե հետաքրքիր երգ գրեմ, որը զուգերգով ավելի գեղեցիկ կհնչի, կներկայանամ որևէ երգչի կամ երգչուհու հետ։ Այս պահին նման ծրագրեր դեռ չունեմ»։
 
 
Դադարից հետո վերադարձի մասին
 
2017-ը երգիչն արդյունավետ տարի է համարում` թողարկել է 2 տեսահոլովակ, ձայնագրել է 3 նոր երգ, Թաթայի և Արմենչիկի հետ համերգ է ունեցել Լաս Վեգասում։
 
«Ինձ համար առանձնահատուկ համերգ էր, քանի որ նույն բեմում ելույթ ունեցա այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք են Թաթան, Արմենչիկը, Սուպեր Սաքոն, Ֆրանչեսկա Ռամիրեսը։ 6000 հայի առաջ ելույթ ունենալը մեծ քննություն էր։ Դա իմ առաջին համերգն էր այդքան  հանդիսատեսի առջև։ Շատ ջերմ մթնոլորտում անցավ։ Հանդիսատեսը հայավարի քեֆ էր անում»,– պատմեց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել