«Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների ժամկետի փոփոխությունը թույլ է տալիս կան­խատեսել, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանի ներքաղաքական օրակարգից որոշ ժամանակով դուրս է գալու ղարաբաղյան հակամարտությունը, քանի որ երկրի ողջ ռեսուրսն ուղղվելու է ապրիլին կայանալիք ընտրություններում Ալիևի հա­մար ցանկալի արդյունքների ձեռքբերմանը: Սակայն ադրբեջանա­կան դիվանագիտական և ռազմական ոճը հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ ադրբեջանական կողմը չէր կարող «լռել», երբ Մինս­կի խումբը հենց այս պահին ջանում է կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների այն հատվա­ծը, որը վերաբերում է Անջեյ Կասպրչիկի գրասենյակի հնարավո­րությունների ընդլայնմանը, դիտորդների թվի ավելացմանը»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օրերս գրանցված հայ զինծառայողի զոհվելու փաստին:

«Փաստը, որ այս օրերին անցկացվող դիտորդական առաքելու­թյան ընթացքում զոհ է գրանցվել շփման գծում, ցույց է տալիս, որ Կասպրշիկի առաքելության հնարավորությունների ընդլայնումից բացի, կարևոր են հետաքննական մեխանիզմները շփման գծի ողջ երկայնքով, քանի որ դիտորդները դիտորդական աշխատանքներ են իրականացնում շփման գծի մի հատվածում, իսկ պատահար­ներ են գրանցվում այլ հատվածներում»,- ասել է Տարասովը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:     

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել