Արտաքին տեսքի դուրեկան ու ճիշտ մակարդակին հասնելու համար սարսափելի դիետաներ և տանջալից մարզումներ հարկավոր չեն, եթե մարդը հետևում է այս մի քանի պայմանին: Դրանք օգնում են խուսափել ավելորդ քաշից և ունենալ առողջ տեսք:

Ջուր

Եթե ցանկանում եք նիհարել, ապա հանեք ձեր սննդակարգից քացրահամ ըմպելիքները և փոխարինեք դրանք ջրով: Արթնանալուց անմիջապես հետո խմեք մեկ բաժակ ջուր և պահպանեք այդ սովորությունն ամբողջ օրվա ընթացքում:

Քուն

Քունն ամենակարևոր բանն է առողջ և ճիշտ քաշ ունենալու համար: Ձեր օրգանիզմը քնած ժամանակ հանգստանում է և հավաքում անհրաժեշտ էներգիան: Քնի պակասի դեպքում օրգանիզմն էներգիա հավաքելու համար ստիպված ավելորդ սնունդ է պահանջում:

Ճիշտ սննդակարգ

Մենք այն ենք, ինչ ուտում ենք: Դա զուր չէ ասված: Լսեք ձեր օրգանիզմին և կհասկանաք, թե ինչ վիտամիններ են նրան հարկավոր: Համային քմահաճույքները թելադրում է միայն համային կախվածությունը, իսկ օրգանիզմը կարիք ունի վիտամինների, էներգիայի և առողջ սննդի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել