Արտագաղթը մատի փաթաթա՞ն եք ձեզ սարքել: Ի՞նչ ա նշանակում՝ հազարավոր մարդկանց եմ տեսել, որ արտագաղթ էին անում հայ-վրացական սահմանին: Ինչքա՞ն ա պետք ուռել, որ նման բան ասել: Օդանավակայան գնացեք, ամեն ինքնաթիռի մեջ եթե մի 100 հոգի մարդ ա տեղավորվում, կարելի ա տեսնել՝ ոնց են մարդիկ արտագաղթ անում հարյուրներով: Ինչ հիմարություն ա: Նույն տրամաբանությամբ կարելի ա մտնել հեռավոր որևէ խանութ, տեսնել, որ ապրանքները չեն ծախվում ու եզրակացնել, որ տնտեսությունը անկում է ապրում, կամ տեսնել, որ խանութում ավարտվել է պանիրը, ու եզրակացնել, որ Հայաստանի պանիրը վերջացել է, ու մեր թոռները ոչխար տեսնելու են մենակ բնագիտության դասագրքերում. ինչպես մի քանի տարի առաջ հերթական մատի փաթաթանն էին արել:

Ոչ ոք չի կարող թույլ չտալ տգետների արտահայտվել, բայց ինչո՞ւ է պետք տգետների ցիտել, կրկնօրինակել, տարածել ու զարգացնել թեմայի շուրջ ստեղծված հասարակական խուճապը: Խարտոցը գրկել, պետության ոտքերն են խարտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել