«Օրերս Իրանում տեղի ունեցածն այնքան էական և աղմկահարույց իրադարձություն չէ ո՛չ Իրանի, ո՛չ հասարակության և ո՛չ էլ Իրանի իշխանության համար, որպեսզի այն որևէ կերպ անդրադառնա տարածաշրջանի կամ հայ-իրանական հարաբերությունների օրակարգի վրա: Հայ-իրանական հարաբերությունների օրակարգը կայուն է, նույնն է: Սակայն նույն բացը կա նաև հայ-իրանական հարաբերություններում, ինչ Իրանի հասարակություն-իշխանություն հարաբերություններում, «որոշ թերություններ են թույլ տրվում, որոշ աշխատանքներ կիսատ ու պակաս են արվում»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է իրանցի վերլուծաբան Ալի Սալամին՝ անդրադառնալով Իրանում օրերս տեղի ունեցած բողոքի ակցիայի և ձերբակալություններին:
 
Ըստ նրա՝ աշխատանքը պետք է երկրի ներսից սկսել, որպեսզի Իրանը ներքին առումով կայուն լինի արտաքին մարտահրավերների համար:
«Դա պետք է ոչ միայն Իրանին, այլև տարածաշրջանին, Հայաստանի ու Իրանի հարաբերություններին, ղարաբաղյան հակամարտությանը, քանի որ Իրանն ուշի ուշով հետևում է զարգացումներին Ղարաբաղում, փորձում է կայունացնող դեր ունենալ այդ կոնֆլիկտի հարցում, թեև Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունները ժամանակ առ ժամանակ լարվում են: Այնուամենայնիվ, կայուն Իրանը բխում է նաև Հայաստանի շահերից»,- ասել է Սալամին»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել